Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սիրիայում հակամարտությունը կարող էր ավարտվել մեկ տարում

Սիրիայում հակամարտությունը կարող էր ավարտվել մեկ տարում
18.12.2015 | 14:13

Սիրիայում պատերազմը ձգձվում է, որովհետև Արևմուտքի երկրները փորձում են իշխանափոխություն իրականացնել՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը NPO2 հոլանդական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող էր ավարտվել մեկ տարում, եթե միջազգային հանրությունը «միջոցներ ձեռնարկեր, որոնք նպատակաուղղված կլինեին զինյալների շարքերը համալրող օտարերկրացիների հոսքը կանգնեցնելուն»: Մինչդեռ արևմտյան երկրներից ոչ մեկը պատրաստ չէ իրապես նպաստել պատերազմի ավարտին։ «Նրանք մինչ այժմ ամեն օր աջակցություն են ցուցաբերում զինյալներին, քանի որ ցանկանում են, որ լուծումը, որը նրանք քաղաքական են անվանում, դառնա իշխանափոխությունը երկրում: ՈՒստի այդ ամենը ձգձգվելու է»,-հայտարարել Է Սիրիայի նախագահը։

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ